Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հունաստանը սկսել է նավթ գնել Իրանից

Հունաստանը սկսել է նավթ գնել Իրանից
24.01.2016 | 20:59

Հունական Hellenic Petroleum նավթային ընկերությունը և իրանական պետական նավթային NIOC ընկերությունը ստորագրել են երկարաժամկետ համաձայնագիր իրանական նավթի մատակարարումների մասին՝ տեղեկացնում է հունական ընկերության կայքը: Համաձայնագիրը ներառում է նավթի մատակարարում և 2011-ին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով առաջացած ընթացիկ ֆինանսական հարցերի լուծում: Hellenic Petroleum-ի ղեկավարությունը գոհ է համաձայնագրից, որը ընկերության կարծիքով՝ երկու կողմերի շահերից է բխում: Իրանը Հունաստան նավթի գլխավոր մատակարարներից է եղել: 2011-ին Հունաստանը Իրանում օրական 100 հազար բարել նավթ էր գնում: 2012 թվականին պատժամիջոցների սահմանման պատճառով Աթենքը ստիպված էր հրաժարվել իրանական նավթից: Իրանը պատժամիջոցների վերացումից հետո հույս ունի ստանալ մոտ 50 միլիարդ դոլար տարեկան արտասահմանյան ներդրումներ տնտեսության վերականգնման համար:

Դիտվել է՝ 2261

Մեկնաբանություններ